ԳԹԿ-ն հրապարակել է 2020 թվականի միասնական քննությունների օրերն՝ ըստ առարկաների.
02 հուլիսի՝ «Օտար լեզուներ» /անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իտալերեն, իսպաներեն/:
Այս տարի ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն, առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվում է առցանց համակարգի միջոցով:
Երևան քաղաքի 6 դպրոցի տնօրենների քաղաքապետարանը նկատողություն է հայտարարել: Պատճառն այն է, որ ավարտական դասարանների աշակերտները դպրոցում հրաժեշտի ցերեկույթ են կազմակերպել:
ՀՀ ԳԱԱՎ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը տեղեկացնում է, որ չնայած դժվարինժ ամանակներին՝աստղադիտարանը շարունակում է կանոնավոր կերպով իրականացնել իր գիտական և այլ գործունեությունը՝ պահպանելով, իհարկե, անվտանգության բոլոր կանոնները։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը վարեց հերթական հեռավար «ԴասԱ» հանդիպումը։ Այն նվիրված էր «Անկախության սերունդ» համերգին‚ որը տեղի էր ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձի օրը։ Ուղիղ եթերում մաեստրո Սմբատյանը հանդիպել է այն աշակերտների հետ, որոնք ելույթ են ունեցել «Անկախության սերունդ» նվագախմբի և երգչախմբի կազմում, և պատասխանել նրանց հարցերին։
«Ժողովուրդի» տեղեկություններով, Բարձրագույն որակավորման կոմիտեի արդեն նախկին ղեկավար Սմբատ Գոգյանի՝ աշխատանքից ազատման դիմումը գրված է մայիսի 22-ի ամսաթվով: Ըստ թերթի տեղեկությունների, իշխանությունների շատ ներկայացուցիչներ հույսեր ունեն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գոգյանի հրաժարականը չի ընդունելու ու նրան հրավիրելու է՝ հարցը քննարկելու ու լուծում գտնելու համար:
Մայիսի 21-ին Ջավախքի «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների խմբակավարների և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) գործադիր վարչության մասնակցությամբ տեղի է ունեցել առցանց հանդիպում, որի ընթացքում ամփոփվել են Ջավախքում իրականացվող «ԱրՄաթը» բուժհաստատությունների կողքին է» նախաձեռնության արդյունքները:
Կարևորելով մեր համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, աշխատակիցների առողջությունը՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն առաջինն է հանրապետական բուհերից, որը ձեռք է բերել հատուկ ախտահանիչ սարք:
Իրանը ունի հստակ ընգծված հակաարևմտյան, հակաիսրայելական և հակաամերիկյան դիրքորոշում արտաքին քաղաքականության բոլոր ոլորտներում: Իսրայելը և ԱՄՆ-ը Իրանի թիվ մեկ թշնամիներն են՝ ըստ իրենց պաշտոնական հայեցակարգի...